Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Զալցբուրգը» հաղթեց «Լիլին» 2-1 հաշվով:
Ավստրիական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Կարիմ Ադեյեմին: Ըստ Opta Franz-ի, նա դարձավ ամենաերիտասարդ գերմանացի ֆուտբոլիստը, ով երկու գոլ է խփել Չեմպիոնների լիգայի խաղում։
Հանդիպման ժամանակ նա 19 տարեկան 254 օրական էր։
Այսպիսով, Ադեյեմին գերազանցեց «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի ցուցանիշը, ով 20 տարեկան 2 օրական հասակում երկու գոլ էր խփել Չեմպիոնների լիգայում:
























































