Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Զենիթը» ընդունել էր «Մալմյոյին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին․ աչքի ընկավ Կլաուդինյոն։ Սանկտպետերբուրգցիներն իրենց առավելությունը կրկնապատկեցին երկրորդ կեսի սկզբնամասում․ 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կուզյաևը։ 53-րդ րոպեին մրցակիցը մնաց տասը հոգով․ ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվեց Ահմեդհոձիչը։
80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ալեքս Սուտորմինը՝ հաշիվը դարձնելով 3-0, իսկ հանդիպման վերջակետը դրեց Վենդելը՝ մրցակցի դարպասը գրավելով ավելացված ժամանակի 4-րդ րոպեին՝ Ազմունի փոխանցումից հետո։
























































