Մոսկվայի «Դինամոյի» ու Ռուսաստանի ազգային հավաքականի պաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, մինչև ԵՎՐՈ-2020-ի մեկնարկը, հետաքրքրված էր «Նապոլին», հայտնում է Матч ТВ-ն:
Ֆուտբոլիստը չմեկնեց Եվրոպայի առաջնություն՝ հիվանդության պատճառով, և «Նապոլիի» սկաուտները հնարավորություն չունեին Զախարյանի խաղին հետևելու, որի պատճառով բանակցություններ չսկսվեցին:
«Նապոլին» նաև վստահ չէր, որ 18-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է անընդմեջ խաղալու տեմպին: