Լիբերտադորեսի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում «Պալմեյրասը» ոչ-ոքի խաղաց «Աթլետիկո Մինեյրոյի» հետ (1-1, առաջին խաղը` 0-0):
Արտագնա գոլի շնորհիվ «Պալմեյրասը» երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ: Նշենք, որ «Պալմեյրասը» գործող գավաթակիրն է: Եզրափակչի երկրորդ ուղեգիրը կխաղարկեն «Ֆլամենգոն» և Էկվադորը ներկայացնող «Բարսելոնան»:
























































