Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն մեկանաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի տնային խաղում «Շերիֆից» կրած պարտությունը։
«Սա ֆուտբոլ է: Մեկ թիմը լավ խաղաց և ավելի քան 20 հարված կատարեց դարպասին, իսկ մյուսը հաղթեց, որը եկավ պաշտպանվելու: Նրանք երկու հարված կատարեցին դարպասին և երկու գոլ խփեցին: Պատահում է: Պաշտպանությունում պետք է ավելի զգույշ լինել:
Կարելի է տարբեր կերպ պարտվել, բայց ոչ այնպես, ինչպես այսօր պարտվեցինք … Մենք լավ խաղացինք, բայց նրանց դարպասապահը շատ սեյվեր կատարեց: Կարծում եմ, որ մրցակցին պետք է շնորհավորել: Նրանք երկու գոլ խփեցին երկու հարվածից հետո: Մենք լիովին տիրում էինք գնդակին և պետք է ավելի շատ գոլ խփեինք։
Այս տարի մենք վատ խաղեր ունեցանք, սակայն խաղն ավարտեցինք հաղթանակով․ այսօր ստացվեց ճիշտ հակառակը՝ մենք լավ խաղացինք, բայց պարտվեցինք: Եթե դուք չեք իրացնումձեր պահերը, ապա ի վերջո դրա համար կվճարեք», — Կազեմիրոյին է մեջբերում Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը:
























































