Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Ատլետիկոն» 2-1 հաշվով հաղթեց «Միլանին»: Հաղթական գոլը խփեց հարձակվող Լուիս Սուարեսը:
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 7 -րդ րոպեին ուրուգվայցին իրացրեց 11 մետրանոցը: Նրա համար այս գոլը 2015 թվականից հետո առաջինն էր եվրագավաթների մրցաշարի արտագնա խաղերում:
Սուարեսը վերջին անգամ Չեմպիոնների լիգայում արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել «Ռոմայի» հետ խաղում (1-1) 2015/16 մրցաշրջանում: