Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ներկայացրել է Ռուսաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ հոկտեմբերին կայանալիք խաղերի համար:
Հավաքական է հրավիրվել նաև Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը:
Ռուսաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին սեփական հարկի տակ կընդունի Սլովակիային, իսկ հոկտեմբերի 11-ին հյուրընկալվելիս կմրցի Սլովենիայի հետ:
Ռուսաստանի հավաքականը H խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 6 խաղից հետո վաստակած 13 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Խորվաթիայի հավաքականը, որը լրացուցիչ ցուցանիշներով առաջատարն է: