Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ»-«Վիլյառեալ» խաղից հետո արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շփվել է «Ռեալի» երկրպագուների հետ:
Պերեսի մեքենային մի քանի երկրպագու է մոտեցել: Նրանցից մեկը ակումբի նախագահին խնդրել է ձեռք բերել Մբապեի տրանսֆերը, ինչին ի պատասխան Պերեսն ասել է.
«Մյուս ամռանը»:
Անցած ամռանը «Ռեալն» ամեն ինչ արեց Մբապեին Մադրիդ բերելու հարցում, բայց չստացվեց:
Ֆրանսիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: