«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է կարիերան շարունակել «Ռեալում», հաղորդում է El Nacional- ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալին» անհանգստացնում է պաշտպան Ալվարո Օդրիոզոլան, ով չի տպավորում ակումբին, իսկ Դանիել Կարվախալը հաճախ վնասվածքներ է ստանում:
Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է, և նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ: