«Բարսելոնայի» ունիվերսալ խաղացող Սերժի Ռոբերտոն «Կադիսի» դեմ ոչ-ոքիից հետո խոսել է իր թիմի հնարավորությունների մասին.
«Մենք չենք պայքարունմ քառյակում տեղ զբաղեցնելու համար: Դա ինքնըստինքյան կլինի: Մենք պայքարում ենք չեմպիոնության համար: Մենք «Բարսան» ենք և ունենք շատ ուժեղ կազմ:
Չեմ կարծում, որ մենք ավելի թույլ կազմ ունենք, քան մյուսները: Մենք պայքարում ենք չեմպիոնության համար ու կհասնենք հաջողության»,-ասել է Ռոբերտոն: