«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը հաջորդ ամառ: Այս մասին հայտնում է todofichajes.com-ը:
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է, իսկ կողմերը դեռ նոր պայմանագիր չեն կնքել։
«Բետիսը» հետևում է խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է ձեռք բերել ֆուտբոլիստին:
Խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։