Ավստրիայի Գրաց քաղաքում շարունակվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին նաև պարային զույգերը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը:
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ հայաստանյան զույգը պարտադիր ծրագրից հետո, 19-րդ արդյունքով մտել էր եզրափակիչ։
20 ուժեղագույնի պայքարում մեր գեղասահորդները կամավոր ծրագրում աչքի ընկան վստահ կատարումով և մրցավարների կողմից արժանացան 95,39 միավորի։ Երկու օրվա մրցելույթների հանրագումարով (156, 64 միավոր) Հայաստանի պատվիրակները գրավեցին 17-րդ տեղը։