«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ինչպես հայտնի է, հայտարարությամբ է հանդես եկել Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Կադիսի» հետ կայանալիք խաղից առաջ:
Նիդերլանդցին կարդացել է հայտարարությունն, ինչից հետո լքել է մամուլի ասուլիսների սրահը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:
AS-ը գրում է, որ Կումանն իր հայտարարությունը չի համաձայնեցրել կատալոնական ակումբի մամուլի բաժնի հետ: Նրանց համար սա նույնքան անսպասելի է եղել, որքան ԶԼՄ ներկայացուցիչների:
Կումանի՝ լրագրողների հետ հանդիպումից մի քանի րոպե առաջ իր մտադրության մասին իմացել են միայն «Բարսելոնայի» ավագները:
Կումանի հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ: