Իսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» հյուրընկալվեց «Խետաֆեին» ու հաղթեց 2-1 հաշվով:
45-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Ստեֆան Միտրովիչը: Երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Կառլես Ալենյան: 78-րդ և 90-րդ րոպեներին Լուիս Սուարեսը մեկական գոլ խփեց ու 3 միավոր պարգևեց «Ատլետիկոյին»՝ ծանրագույն խաղում:
Այս խաղից հետո «Ատլետիկոն» 14 միավորով առաջատարն է, իսկ «Խետաֆեն» միավոր չունի: