«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է պաշտպան Մարկոս Ալոնսոյի՝ խաղերից առաջ ի նշան ռասիզմի՝ ծնկի չգալու որոշման մասին։
«Ինձ համար ամենակարևորն այն է, որ ես Մարկոսին անձամբ եմ ճանաչում ու նրան 100%-ով վստահում եմ այն առումով, որ նա դեմ է ռասիզմին ու դրա ցանկացած դրսևորման։
Դրանում ոչ մի կասկած չկա։ Մենք բոլորս ռասիզմին դեմ ենք։ Մենք բոլորս միասին ենք որոշել ծնկի գալը ու, գուցե, երբեմն ինչ-որ նոր բան է պահանջվում այդ թեմայով քննարկումները թարմացնելու համար։ Մենք բոլորս մի նպատակ ունենք․ ռասիզմի դեմ հնարավորինս շատ բան անել ու հանդես գալ դրա դեմ։ Դա անելու տարբեր ձևեր կան։
Մարկոսը որոշում է կայացրել, նա հասուն ու պատասխանատու մարդ է։ Դա նրա դիրքորոշումն է, մենք այն ընդունում ենք։ Նա բացատրել է իր պատճառները, ու կամ պիտի դադարեցնել այդ թեմայով քննարկումները, կամ շարունակել արդյունավետ ձևով»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը։