ՊՍԺ-ն ամռանը փորձել է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեին։ Այս մասին հաղորդում է Footbmercato-ն։
ՊՍԺ-ն նույնիսկ նախնական բանակցություններ է սկսել Ֆրանսիայի հավաքականի խաղացողի հետ բայց լոնդոնցիները կտրականապես հրաժարվել են վաճառել Կանտեին։ Արդեն մի քանի ամիս է՝ «Չելսին» ֆրանսիացու հետ պայմանագիրը երկարաձգելու փորձեր է անում։
Նախորդ մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 խաղի ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































