CIES Football Observatory-ն կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջնական մրցաշարային աղյուսակը՝ հաշվի առնելով արդեն անցկացրած 5 տուրերը: CIES Football Observatory Weekly-ն օգտագործում է վիճակագրական մոդել՝ կանխատեսելու համար, թե ինչպես կարող է ավարտվել մրցաշրջանը: Մոդելը միավորում է այնպիսի գործոններ, ինչպիսիք են խաղացողների փորձը, տրանսֆերային ծախսերը և յուրաքանչյուր թիմի մարզավիճակը վերջին 365 օրվա ընթացքում:
Սուպերհամակարգիչը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» կպաշտպանի Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդն» է, իսկ Չեմպիոնների լիգայի գոտում մնացած տեղերը զբաղեցնելու են «Լիվերպուլն» ու «Չելսին»: