Թուրինի «Յուվենթուսի» պաշտպան Մաթիաս դե Լիխտի պայմանագրում առաջիկա ամռանը կավելանա վերջինիս հրաժարագնի չափը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացու հրաժարագինը 2022 թվականի ամռանը կկազմի 150 միլիոն եվրո։ Դե Լիխտի և իտալական ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան արդեն իսկ բանակցում է ակումբի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը «Ծեր սինյորայի» կազմում մասնակցել է չորս հանդիպման։