ESPN-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին որոշել է մնալ մանչեսթերյան ակումբում:
34-ամյա ֆուտբոլիստը կփորձի վերականգնել իր տեղը կազմում, որը զբաղեցրել է Կրիշտիանու Ռոնալդուն։
Ուրուգվայցի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է ընդամենը 1 հանդիպոում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո:
























































