Ա Սերիայի 4-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվել էր «Ուդինեզեին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրանց դարպասը։
24-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Օսիմենը, 11 րոպե անց Ռահմանին կրկնապատկեց այն։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 52-րդ րոպեին, իր անվան դիմաց գոլ գրանցեց Կուլիբալին, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Լոզանոն դրեց հանդիպման վերջակետը:
«Նապոլին» 12 խաղում վաստակած 12 միավորով գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, «Ուդինեզեն» 7 միավորով 7-րդ տեղում է։