«Լիվերպուլի» ու Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենին դուր չի եկել այն, որ ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը չի տոնել ԱՊԼ 5-րդ տուրում «Վեսթ Հեմի» դարպասը խփած գոլը։
«Գոլը ուղղակի հիանալի ստացվեց։ Միակ բանը, որ այդտեղ վատ էր այն էր, որ նա չտոնեց դա։
Չեմ կարողանում հավատալ, որ խաղացողները չեն տոնում իրենց նախկին թիմերի դարպասները խփած գոլերը։ Չէ՞ որ նա այնտեղ ընդամենը երկու րոպեով էր եղել»,- Օուենի խոսքերն է փոխանցում Mirror-ը։