ՄՅՈՒ-ն դիտարկում է «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «կարմիր սատանաները» 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք կբերեն այն դեպքում, եթե Պոլ Պոգբան որոշի չերկարաձգել պայմանագիրը թիմի հետ:
Կեսյեն 2022-ին կարող է ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերել: