«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան դիմել է թիմի կիսապաշտպան Ջեսի Լինգարդին։ Նախորդ շաբաթ ֆուտբոլիստը սխալ թույլ տվեց, ինչի պատճառով ՄՅՈՒ-ն ՉԼ խմբային փուլի առաջին տուրում պարտվեց «Յանգ Բոյզին» (1-2): Խաղից հետո Լինգարդը ներողություն էր խնդրել, իսկ երեկ՝ ԱՊԼ 5-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում (2-1) հաղթական գոլի հեղինակ դարձել։
«Ջեսի, ինձ ծառայություն մատուցիր։ Մյուս անգամ ներողություն մի՛ խնդրիր։ Հեյթերները քեզ կսիրեն։ Հավատա ինձ, եղբայր»,- ասել է Էվրան ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութում։