«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել կազմը հաջորդ ամառ։ El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը 2022 թվականի ամռանը կփորձի կազմակերպել մի շարք բարձրակարգ տրանսֆերներ:
Աղբյուրի համաձայն, կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, ֆրանսիացի կիսապաշտպանՊոլ Պոգբային և իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյին:
Նշենք, որ Հոլանդի պայմանագիրը հաջորդ տարի կներառի 75-90 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման տարբերակ: Ինչ վերաբերում է Պոգբային, ապա նրա պայմանագիրը ավարտվում է հաջորդ ամառ:
Ռոնալդ Կումանի ֆուտբոլիստներն այս պահին ունեն 7 միավոր իրենց ակտիվում և սա 9-րդ տեղում են Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: