«Յուվենտուսն» այժմ բանակցություններ է վարում թիմի առանցքային խաղացողների հետ պայմանագրերի երկարաձգման համար: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ֆեդերիկո Բերնարդեսկիի հետ , ով ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է շարունակել խաղը «բյանկոներիների» կազմում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը մոտ է «Յուվեի» առաջատար Պաուլո Դիբալայի հետ պայմանագիրը երկարաձգելուն: