«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծիք է հայտնել իր ակումբի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տարած աշխատանքի մասին.
«Մեր ղեկավարությանը միանգամայն պարզ էր՝ նոր խաղացողներ կարող են գալ միայն այն ժամանակ, եթե որևէ մեկը հեռանա: Դա տրանսֆերային իդեալական բալանսավորված արշավ է: Նորեկներից ոմանք որոշ ժամանակ չեն խաղացել, այդ իսկ պատճառով մենք պետք է նրանց ժամանակ տանք, որպեսզի մարզավիճակ հավաքեն:
Մեր թիմին չի բավականեցնում փորձը, մենք չունենք ռեզերվ, որպեսզի շարունակենք հաղթել՝ թուլացնելով տեմպը: Մենք միշտ պետք է առավելագույնս խաղանք:
Այս պահի դրությամբ մենք պայմանագիր ենք կնքել Յանգի հետ, որպեսզի փոխհատուցենք Կվադվո Ասամոայի վնասվածքը, ու վարձակալությամբ վերցրել ենք Մոզեսին՝ Վալենտինո Լազարոյի հեռանալու պատճառով: Մենք փորձում ենք ուժեղացնել բոլոր դիրքերը: Դուք Ձեզ այնպես եք պահում, կարծես՝ գնել եք «Ռեալի» կեսը, բայց դա ճիշտ չէ»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: