«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է Ալեքս Ֆերգյուսոնի հետ 2011 թվականին ունեցած հանդիպման մասին, որի ընթացքում Ֆերգյուսոնը փորձել է նրան համոզել տեղափոխվել իրենց ակումբ.
«Ֆերգյուսոնի այցն առանձնահատուկ պահ է իմ և իմ ընտանիքի համար: Նման մարդու հետ հանդիպելը, երբ դու 18 տարեկան ես, զարմանալի է: Դրանից հետո ես գիտեի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» իմ ճակատագիրն է: Ես 10 տարի անցկացրել եմ Մադրիդում: Հիմա ես այստեղ եմ»,- Վարանի խոսքերն է փոխանցում Sky sports-ը: