«Յուվենտուսը» և հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալը շարունակում են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները: Այս մասին հաղորդում է tuttosport.com-ը:
Աղբյուրի համաձայն, կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ: Այս շաբաթվա վերջին տեղի կունենա նոր հանդիպում:
Պայմանագրի երկարաձգման հարցը քննարկվում է արդեն մոտ մեկ տարի: