«Յանգ Բոյսի» գլխավոր մարզիչ Դավիդ Վագները մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում:
«Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթելը՝ դա յուրահատուկ է: Ես ուրախ եմ բոլոր այն երկրպագուների համար, ովքեր դա տեսան:
Մեր թիմի յուրաքանչյուր խաղացող նպաստեց հաղթանակին: Մենք լավ խաղացինք գոլ բաց թողնելուց հետո, բայց նույնիսկ առանց դրա մենք լավ էինք խաղում։ Երկու հարձակվողներով խաղալու մարտավարությունը մեզ տարավ դեպի հաղթանակ», – մեջբերում է Վագների խոսքերը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երկրորդ տուրում շվեյցարական ակումբը կհյուրընկալվի իտալական «Ատալանտային»: