Մարիա Շարապովան լուսանկարվել է թենիսի երկու այլ լեգենդների՝ Վենուս և Սերենա Ուիլյամս քույրերի հետ:
Քույրերից ավագը՝ Վենուսը, տեղադրել է լուսանկարը Instagram Stories-ում և մակագրել այն Reunion (վերամիավորում) բառով: Նշենք, որ իրենց կարիերայի մեծ մասի ընթացքում աղջիկները սառը հարաբերություններ ունեին:
Լուսանկարն արվել է Նյու Յորքի Զգեստների Ինստիտուտի ամենամյա միջոցառման ժամանակ, որը կոչվում է Met Gala:
Երեք թենիսիստները միասին 35 հաղթանակ են տարել Մեծ սաղավարտի մրցաշարերում: Շարապովան ունի 5 այդպիսի տիտղոս, Վենուսը՝ 7, Սերենան՝ 23: