Այսօր Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի`«Յանգ Բոյզ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը, որում տանտերերը 2-1 հաշվով հաղթանակ են տարել:
Ամբողջ խաղի ընթացքում «կարմիր սատանաները» ընդամենը երկու հարված են կատարել «Յանգ Բոյզի» դարպասին, ինչն ակումբի վատագույն արդյունքն է Չեմպիոնների լիգայում` 2003-2004 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ, երբ Opta վիճակագրական ընկերությունը սկսեց նման վիճակագրություն հավաքել:
Երկու հարվածն էլ իր ակտիվում գրանցել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 13-րդ րոպեին Ռոնալդուն դարձել է գոլի հեղինակ` խփելով իր առաջին գոլը ՄՅՈՒ-ի կազմում Չեմպիոնների լիգայում` ակումբ վերադառնալուց հետո: