«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել թիմի երկրպագուներին:
ՄՅՈՒ վերադառնալուց հետո առաջին խաղում Ռոնալդուն «Օլդ Թրաֆորդում» դուբլի հեղինակ դարձավ «Նյուքասլի» դեմ խաղում:
«Մենք արդեն տրամադրված ենք Չեմպիոնների լիգայի խաղի համար, բայց ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել մեր երկրպագուներին այն հիասքանչ ընդունելության համար, որ նրանք ցուցաբերեցին ինձ «Օլդ Թրաֆորդում»:
Հիասքանչ քիմիա և զարմանալի աջակցություն, որոնք մի փոքր հեշտացնում են մեր աշխատանքը: Մենք կանենք ամեն ինչ, ինչ հնարավոր է, լավ տրամադրություն պահպանելու համար», — գրել է Ռոնալդուն Instagram-ում:
Посмотреть эту публикацию в Instagram