«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը Լա Լիգայի 4-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել «Սելտայի» դեմ խաղում (5-2)։
Սա 21-ամյա բրազիլացու համար Լա Լիգայի ընթացիկ առաջնության 4 խաղում դարձել է 4-րդ գոլը․ նա խաղադաշտում ընդհանուր առմամբ անցկացրել է 224 րոպե։
Նա արդեն թարմացրել է սեփական ռեկորդը․ ավելի վաղ հարձակվողական ոճի կիսապաշտպանը Պրիմերայի մեկ մրցաշրջանի ընթացքում 3 գոլից ավելի չէր խփում։
Ընդ որում Վինիսիուսը 10 հարված է կատարել մրցակիցների դարպասների ուղղությամբ, 7-ը՝ հենց դարպասին։ Այս կերպ, դարպասին կատարած հարվածների 57,14%-ը գոլային են ստացվել։