«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Ա Սերիայի 3-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղում տարած հաղթանակը (2: 1):
Այս խաղը պորտուգալացի մասնագետի համար դարձավ հազարերորդը իր մարզչական կարիերայում:
«Բոլորին խաբում էի! Մի քանի օր ես թիմին ասում էի, որ այս հազարերորդ խաղն ինձ համար կարևոր չէ … Բայց ես ահավոր վախենում էի պարտվելուց:
Բարեբախտաբար, մենք հաղթեցինք, և այսօր ես վազեցի երեխայի պես, քանի որ զգում էի, որ 12 տարեկան եմ, ոչ թե 58»,- մեջբերում է մասնագետին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: