«Ֆլամենգոն» հայտարարել է «Չելսիի», ՊՍԺ-ի և «Արսենալի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսի տեղափոխության մասին:
Ֆուտբոլիստը միացել է բրազիլական ակումբին որպես ազատ գործակալ: Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր:
34-ամյա ֆուտբոլիստը տարբերակ ուներ նաև կարիերան Իտալիայում շարունակելու: