«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն պատմել է թիմի խաղի մասին՝ Թոմաս Տուխելի գլխավորությամբ․
«Ամենասկզբում, երբ Թոմասը եկավ, նա ասաց, որ մենք պետք է այն թիմը լինենք, որի դեմ ոչ ոք չի ցանկանա խաղալ, և ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։
Ես կարծում եմ, որ հարցն այստեղ այնքան էլ համակարգի մեջ չէ, որքան՝ խաղին մեր մոտեցման։ Մենք ամբողջ շաբաթվա ընթացքում աշխատում ենք այդ մոտեցման վրա՝ կախված մրցակցից և մեզնից։
Կարծում եմ՝ ադապտացիայի ունակությունը թիմի ու մարզչի հիանալի աշխատանքն է։ Կազմի խորությունը մեզ այս հարցում օգնում է ու թույլ է տալիս տարբեր կերպ խաղալ՝ կախված մրցակցից»,- ասել է Մարկոս Ալոնսոն։