«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆեդերիկո Չերուբինին ասել է, թե ինչու պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը», ոչ թե «Մանչեսթեր Սիթին»։
««Ման Սիթիի» առաջարկը հարմար չէր։ «Ման Յունայթեդն» իրեն այլ կերպ պահեց՝ ավանդույթներով ակումբի պես։ Այս պատմությունն այլ ավարտ չէր կարող ունենալ, եթե հաշվի առնենք այն, թե Ռոնալդուն ինչպես խոսեց մեզ հետ։ Մենք չէինք կարող ստիպել խաղացողին մնալ մի ակումբում, որը նա այլևս չէր ընդունում։
Մենք հարգում ենք Ռոնալդուին, բայց ես կիսում եմ մեր նախագահի տեսակետը․ «Յուվենտուսի» պատմությունը գրել են մեծ չեմպիոններ, մարզիչներ ու ֆունկցիոներներ, բայց ակումբը ամենագլխավորն է, որ մենք ունենք»,-Չերուբինիի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը։