Ռուսաստանի հավաքականի և «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Եգոր Տիտովը 18-մյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանին խորհուրդ է տալիս մոտ ժամանակներս չհեռանալ ՌՊԼ.
«Այն, որ Արսենը տաղանդավոր է, միանգամից երևաց: Զախարյանը կարողանում է տարբեր դիրքերում խաղալ:
Հիմա երիտասարդներին խորհուրդ են տալիս տեղափոխվել Եվրոպա: Բայց Զախարյանին խորհուրդ կտայի չհեռանալ ՌՊԼ-ից. գոնե մեկ տարի ամրապնդվել:Կարևորն այն է, որ նա մշտական աճ ունենա:
Խորվաթիայի հետ նա հիանալի խաղաց: Հավաքականի միակ իրական պահը հենց Զախարյանի հարվածից հետո ունեցանք: Բայց Մալթայի հետ խաղում լարվածություն կար. 18 տարեկանում հայտնվել է գլխավոր հավաքականում, մեծ ուշադրության ես արժանանում, քո մասին գրում են, նկարահանում:
Կարևորն այն է, որ կարողանանք նրան օգնել չպոկվել գետնց: Չնայած նա հայ է, կարծում եմ՝ նր հայրը թույլ չի նրան թռչել: Բայց թիմակիցներն էլ պետք է օգնեն: Միայնակ նա չի կարող»,- ասել է Տիտովը: