«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը «Մանչեսթեր Յունայթեդ»․
«Ես երբեք չեմ ՄՅՈՒ-ի նախկին ֆուտբոլիստներին այնքան հիացած, որքան Ռոնալդուն էր պայմանագրի ստորագրումից հետո։ Նրանց համար սա շատ մեծ իրադարձություն է։ Ռոնալդուն բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, դրանում կասկած չկա։ Բայց ես կարծում եմ, որ նրա վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» վրա»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Goal-ը։