«Յուվենտուսը» դեռևս բանակցություններ է վարում թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալի հետ՝ ֆուտբոլիստի պայմանագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելու շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ժամերի ընթացքում նախատեսված է հեռախոսային նոր քննարկում, իսկ սեպտեմբերի վերջին նաև նոր հանդիպում։ Թուրինյան ակումբի ներկայացուցիչները վստահ են, որ շուտով համաձայնության կգան ֆուտբոլիստի հետ ու կփակեն գործարքը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա արգենտինացի հարձակվողը չի կարողանում համաձայնության գալ «Յուվենտուսի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Ակումբը նրան մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր է առաջարկում տարեկան 8,5 մլն եվրո աշխատավարձով և 1 մլն եվրո բոնուսներով, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կնքել, տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ և 2 մլն եվրո բոնուսներ ստանալ։