Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Դուբայում բացել է դարպասապահների իր առաջին ուսումնական կենտրոնը Իսպանիայից դուրս։
Նախագծի նպատակն է․ «զարգացնել Արաբական Միացյալ Էմիրություններում և Մերձավոր Արևելքում սկսնակ երիտասարդ դարպասապահների հմտությունները»,- ասվում է Դուբայի սպորտային խորհրդի հայտարարության մեջ:
Այստեղ կվերապաստրաստվեն նաև տարբեր երկրների ակումբների դարպասապահներ և դարպասապահների մարզիչներ:
«Ես միշտ երազել եմ մարել այս մարզաձևի նկատմամբ իմ պարտքը, որն ինձ տվել է ամեն ինչ, և միշտ ցանկացել եմ դարպասապահների համար ուսումնական կենտրոն բացել», — մեջբերում է Կասիլյասին AS-ը: