Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նշել է, թե կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներից ում կցանկանար տեսնել «արքայական ակումբի» կազմում։
««Բարսելոնայի» ո՞ր խաղացողին ես կցանկանայի հրավիրել «Ռեալ»… Պեդրիին»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Պեդրին «Բարսելոնա» է տեղափոխվել «Լաս Պալմասից» 2020 թվականին՝ 23 միլիոն եվրոյի դիմաց: Իսպանացի տաղանդավոր կիսապաշտպանի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Պեդրին «կապտանռնագույնների» մարզաշապիկով բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ այսօր՝ մայիսի 10-ին, Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում կկայանա հերթական Էլ Կլասիկոն. «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ռեալին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:



























































