«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատմել է, թե ինչպես է փոխվել կատալոնական ակումբի խաղը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո․
«Մարտավարությունն այնքան էլ շատ չի փոխվել, բայց առանց գնդակի խաղում «Բարսելոնան» կարող է ավելի լավ գործել։ Հիմա մենք չունենք Մեսսիի անհատական որակները, բայց թիմն ավելի լավն է դարձել պրեսինգում»,- ասել է Կումանը։
Հիշեցնենք՝ Մեսսին կարիերան շարունակում է ՊՍԺ-ում։