Աշխարհի 5-րդ ռակետ Էլինա Սվիտոլինան դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնությունից: Քառորդ եզրափակչում ուկրաինուհի թենիսիստը 3 սեթում 3:6, 6:3, 6:7 հաշվով պարտվեց 19-ամյա կանադացի Լեյլա Ֆերնանդեսին:
Եզրափակիչ դուրս գալու համար կանադուհին կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկայի հետ: Վերջինս քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց Բարբորա Կրիչկովային: