«Չելսին» և գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը բանակցություններ են վարում գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է Eurosport-ը։
Ակումբի և ֆուտբոլիստի միջև տարաձայնություններ կան ֆուտբոլիստի աշխատավարձի հետ կապված։ Այս պահին Ռյուդիգերը «Չելսիում» շաբաթական ավելի քան 150 հազար եվրո է վաստակում, բայց ցանկանում է այն ավելացնել մինչև 230 հազար եվրո։
Լոնդոնցիները դեռևս համաձայն չեն բարձրացնել գերմանացի պաշտպանի աշխատավարձը, ինչի պատճառով Ռյուդիգերը կարիերան շարունակելու այլ տարբերակներ է դիտարկում, որից մեկը ՊՍԺ-ն է։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հույսեր է կապում իր հայրենակցի հետ։ Նա արդեն ակումբի ղեկավարությանը հայտնել է իր ցանկության մասին։