«Մանչեսթեր Սիթիի» ամերիկացի դարպասապահ Զակարի Ստեֆանի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, հայտնում է ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Այդ իսկ պատճառով նա չի կարողանա օգնել իր ազգային թիմին ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հոնդուրասի հետ խաղում, որը կկայանա սեպտեմբերի 9-ին։
Ավելի վաղ Զակարին բաց էր թողել Կանադայի հետ որակավորման խաղը վնասվածքի պատճառով։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ամերիկացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կազմում դեռևս ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նախորդ մրցաշրջանում նա խաղացել է «Չելսիի» դեմ։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 3 խաղից հետո 6 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում։