Marca պարբերականը որոշ մանրամասներ է բացահայտել Նեյմարի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագրից։ Մասնավորապես, հաղորդվում է, որ ըստ կետերից մեկի՝ բրազիլացին իրեն պետք է քաղաքավարի և ջերմ պահի, ինչպես նաև լինի ճշտապահ և բաց՝ երկրպագուների հետ շփման համար։ Սրա համար հարձակվողը տարեկան լրացուցիչ 6,5 մլն եվրո է ստանում։
Պայմանագրի պայմաններից է նաև ակումբի որոշումները հրապարակայնորեն քննադատելու արգելքը, ինչպես նաև խաղից առաջ և հետո երկրպագուներին ողջունելու պարտավորվածությունը։ Բացի դա, Նեյմարը պետք է խուսափի բացասական արտահայտություններ անել ՊՍԺ-ի աշխատակիցների և նրա երկրպագուների հասցեին։
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Նեյմարը երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականը։ Բրազիլացին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2017 թվականին՝ ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց։