Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բենզեման գնահատել է ազգային թիմի հեռանկարներն ԱԱ-2022-ի ընտրական փուլում․
«Ֆրանսիայի հավաքականի մոտ վախ չկա, թե մենք չենք կարող դուրս գալ խմբից։ Պետք է ճնշում գործադրենք, որպեսզի կարողանանք մրցակիցներին ցավ պատճառել
Ֆինլանդիայի հետ խաղը, որը կկայանա Ֆրանսիայում, առանձնահատուկ կլինի ինձ համար, չէ՞ որ ընտանիքիս անդամներն ու ընկերներս ներկա կլինեն մարզադաշտում։ Ցանկանում եմ գոլ խփել այդ խաղում»,- Բենզեմայի խոսքերն է փոխանցում Eurosport.fr.-ը։
Հիշեցնենք՝ Բենզեման 2007 թվականին է իր նորամուտը նշել Ֆրանսիայի հավաքականում, և այդ ժամանակից ի վեր ազգային թիմի կազմում մասնակցել է 88 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։