Թենիսի ԱՄՆ բաց առաջնության պայքարում մնաց 16 թենիսիստ: Վստահ ելույթները շարունակում է առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Նիշիկորիին պարտության մատնելուց հետո 1/4 եզրափակչի ուղեգիրը Ջոկոն կվիճարկի Ջենսոն Բրուքսբայի հետ: Իտալացի Մատեո Բերետինին լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու համար ուժերը կչափի Օսկար Օտտեի հետ:
Ալեքսանդր Զվերևի մրցակիցը Սիններն է, իսկ Ռայլի Օպելկան կմրցի արդեն նաև Շապովալովին պարտության մատնեց Հարիսի հետ: Տիաֆուն կհանդիպի Ալիասիմեին, իսկ Պետեր Գոյովչիկը պատանի Ալկարասին: Շվարցմանի մրցակիցն այս անգամ Բոտիկ Վան դե Զանդշուլպն է, իսկ Դանիիլ Մեդվեդևը կխաղա Դանիել Էվանսի հետ: