Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Վիերին վստահություն է հայտնել, որ նոր մրցաշրջանում Ռոնալդուն կարող էր 30 գոլ խփել «Յուվենտուսի» կազմում։
«Մինչ Ռոնալդուի գնալը ասում էի, որ «Յուվենտուսը» Իտալիայի ամենաուժեղ թիմն է։ Հիմա չեմպիոնական պայքարի ֆավորիտն «Ինտերը» դարձավ։ Թուրինցիները նոր մրցաշրջանում 25-30 գոլ կորցրին։
Մարդիկ, որոնք ասում են, թե Ռոնալդուն այնքան էլ լավը չէր «Յուվենտուսում», պիտի երջանիկ լինեն։ Բայց նրանից լավ հարձակվող չկա։ Ինչ-որ մեկը ստիպված կլինի խփել այդ գոլերը։ Չեմ կարծում, թե Մոյզե Քինը ի զորու է անել դա, բայց արդար կլիներ մրցաշրջանը տալ նրան, որ իրենց դրսևորի»,- Վիերիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք՝ Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձավ ՄՅՈՒ։